Քաղաքական 

Քննարկվել են ALDE-ին Լուսավոր Հայաստան Կուսակցության անդամակցությանը վերաբերող հարցեր

Լուսավոր Հայաստան Կուսակցության անդամակցումը «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությանը ակտիվ փուլում է։

Ինչպես Analitik.am-ին հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցություն մամուլի ծառայությունից, մարտի 2-ին Դանիայի Թագավորությունում «Լուսավոր Հայաստան» Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հանդիպել է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE) փոխնախագահ Հենրիկ Բախ Մորթենսենին։ Հանդիպման ընթացքում գործընկերները քննարկել են ALDE-ին Լուսավոր Հայաստան Կուսակցության անդամակցության և համագործակցության շուրջ հարցերը, ինչպես նաև ներքաղաքական զարգացումների վերաբերյալ մի շարք խնդիրներ։

 

Նույն շարքից