Քաղաքական Միջազգային 

Ի՞նչ է սպասվում հայ-ռուսական հարաբերություններին Արմեն Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո

Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասով Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան վերաբերում է Ստեփանակերտի՝ բանակցային սեղան վերադառնալուն: Զախարովան նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշման փոփոխության դեպքում այդ մասին կհայտարարվի:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը խոսել է նաև Արմեն Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո հայ-ռուսական հարաբերությունների մասին: Զախարովան մասնավորապես նշել է, որ  Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կրում են պատմական բնույթ, իսկ դրանց վեկտորն ամրագրված է երկկողմ փաստաթղթերում և երկու երկրների հարաբերությունները զարգանալու են գոյություն ունեցող համաձայնագրերի հիման վրա՝ ելնելով Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների բարեկեցության և շահերի սկզբունքներից:

Նույն շարքից