Քաղաքական 

Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին ՀՀ նապագահ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պուտինն իր ուղերձում վստահություն է հայտնել, որ Արմեն Սարգսյանի գործունեությունը նպաստելու է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը և եվրասիական ինտեգրացիայի խորացմանը՝ ի նպաստ երկու երկրների եղբայրական ժողովուրդների շահերին:

 

Նույն շարքից