Հայաստան 

Սահմանին վիրավորված 7 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. հոսպիտալի պետ

analitik.am

Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով վիրավորված 7 զինծառայողների առողջական վիճակը լավ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ հետեւանքների մասին խոսելը դեռ վաղ է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

 

«Այսօրվա դրությամբ նրանց վիճակը գնահատվում է բավարար, վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրանք բոլորն են վիրահատված, հետվիրահատական ընթացքի մեջ են գտնվում: Փառք Աստծո, հետվիրահատական շրջանը համեմատաբար հարթ է անցնում»,- ասաց նա:

 

Արամ Ասատուրյանի խոսքով՝ զինծառայողները ստացել են հրազենային վնասվածքներ կրծքավանդակի, որովայնի, թոքի հատվածում, բժշկական միջամտությունները կատարվել են ժամանակին. «Կախված ստացված վնասվածքներից հետեւանքներ լինելու են միանշանակ, չեմ կարծում, որ բարդ եւ ծանր հետեւանքներ են լինելու»:

 

Բացի երկու զինծառայողներից, ովքեր այս պահին դեռ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում՝ մյուսները հիվանդասենյակներում են: Ապաքինվելուց հետո նրանք բոլորն են արձակուրդ կգնան:



Սկզբնաղբյուրը՝ news.am

Նույն շարքից