ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն մարտի 2-ին գումարել է արտահերթ նիստ: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից: Հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրայր Թովմասյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Տաճատ Վարդապետյանին տալու վերաբերյալ:
Հրայր Թովմասյանի մանդատի տերն արդեն ստացել է այն