Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

Քանի որ Ուկրաինայում իրավիճակը շարունակում է ոչ սովորական և էքստրաօրդինար սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի ազգային շահերի համար, Ղրիմի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգվում են ևս մեկ տարով: Նման հայտարարությամբ հանդես է եկել  Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Նշյալ պատժամիջոցները կիրառվում են 2014 թվականից, երբբ Ղրիմը միացվեց Ռուսաստանին:

Հարկ է նշել, որ գործող պատժամիջոցները միանգամից ուժի մեջ չեն մտել: Դրանք սկսել են գործել փուլ-փուլ՝ սկսած 2014 թվականի մարտի 6-ից, երբ դրանք սկսվեցին կիրառվել այն անձանց նկատմամբ, ում Սպիտակ տունը մեղավոր է համար Ուկրաինայի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության հարցում:

Նույն շարքից