Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ամբողջ ղազախ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնում է Նազարբաևի կայքը:
«Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական գիտելիքները, կյանքի փորձը կօգնեն բարեկամական Հայաստանին դինամիկ զարգացման ճանապարհին հասնել նոր ձեռքբերումների:
Հույս ունեմ, որ բարեկամության և փոխշահավետության հիմքով Աստանայի և Երևանի հարաբերությունները այսուհետ ևս կզարգանան շնորհիվ Ձեր ակտիվ աջակցության:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում, իսկ Հայաստանի ամբողջ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»,-ասված է Նազարբարևի շնորհավորական ուղերձի մեջ: