Հասարակություն 

Հրապարակվել է Քսենյա Սոբչակի վրա կատարված հարձակման տեսանյութը

Մարտի 4-ին հարձակվել են Ռուսաստանի նախագահական ընտրությունների թեկնածու Քսենյա Սոբչակի վրա: Այս մասին Սոբչակը գրել է Թվիթթերի իր էջում՝ նշելով, որ հարձակվող տղամարդը իրեն հրել ու գցել է գետնին: Սակայն համացանցում հայնված տեսանյութում երևում է, որ հարձակվողը միայն ջուր է լցրել Սոբչակի վրա՝ բացականչելով «Սա Ժիրինովսկիի համար»: Ավելի ուշ Սոբչակը նոր գրառում է արել՝ նշելով, որ իրեն չեն հրել հարձակման ժամանակ:

Նշենք, որ հարձակվող տղամարդը Մոսկվայի քաղաքային դումայի նախագահի օգնականն է: Վերջինս արդեն ներողություն է խնդրել իր օգնականի քայլի համար:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Քսենյա Սոբչակը ՌԴ նախագահի թեկնածուների դեբատի ժամանակ ջուր էր լցրել իրեն վիրավորող Վլադիմիր Ժիրինովսկիի վրա:

https://www.youtube.com/watch?time_continue=14&v=xcGjQSBTDUU

 

Նույն շարքից