Հասարակություն 

Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

Մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Սպարապետն այսօր կդառնար 59 տարեկան:

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյաններին ընտանիքում:

Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո, 1976-ից 1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-ից 1983 թվականներին գյուղում աշխատել է միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Այդ պատճառով ազատվել է ԽՍՀՄ բանակում ծառայելու պարտականությունից: 1983-ից 1986 թվականներին նա եղել է Երիտասարդ կոմունիստների լիգայի ղեկավար Արարատի ցեմենտի գործարանում:

Սարգսյանը ակտիվ գրական և հասարակական գործունեությամբ է զբաղվել: Իր առաջին վեպը գրել է 1980 թվականին և 1985 թվականին դարձել Հայաստանի գրողների միության անդամ: 1986-ից 1989 թվականներին գլխավորել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժինը: 1986 թվականին հրատարակվել է նրա առաջին գիրքը՝ «Հացի փորձություն» և արժանացել ՀԼԿԵՄ ամենամյա մրցանակին: Գեղարվեստական ստեղծագործություններից բացի, նա մեծ թվով հրապարակախոսական հոդվածներ է գրել մամուլում, բայց նրա գրական կարիերան ընդհատվել է 1980-ական թվականների վերջին:

Վազգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարն է՝ 1991-ից 1992 թվականներին: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 1995-ից 1999 թվականներին, որից հետո կարճ ժամանակով՝ մինչև սպանվելը, ՀՀ վարչապետն էր:

Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին: Նա նշանակվեց պաշտպանության նախարար նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Հայաստանի անկախացումից քիչ անց՝ 1991 թվականի վերջին: Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

 

Նույն շարքից