Հասարակություն 

«Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ կատակներ են արել Պուտինի մասին

«Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հաղորդավար Ջիմի Քիմմելը «Իկար»  ֆիլմին մրցանակը հանձնելիս կատակ է արել  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել այս գիշեր:

«Ինձ հայտնել են, որ այս ընտրություններին Պուտինը չի միջամտել»,-ասել է կատակերգուն:

Նշենք, որ մրցանակ ստացած ֆիլմը պատմում է Ռուսաստանում տեղի ունեցած դոպինգ սկանդալի մասին:

Հավելենք, որ Վաշինգտոնը ոչ մեկ անգամ է Ռուսաստանին մեղադրել ԱՄՆ-ում 2016 թվականին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վրա ազդելու մեջ: Ամերիկյան հետախուզության տեղեկություններով, ռուսական իշխանությունները հաքերային հարձակումներ են իրականացրել Դեմոկրատական կուսակցության սերվերների վրա: Ռուսաստանը հերքում է բոլոր մեղադրանքները:

Նույն շարքից