Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահներ Ֆրանսուա Մակրոնը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում, մասնավորապես Արևելյան Ղուտայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը:
Anadolu գործակալությունն իր հերթին հայտնում է, որ երկու երկրների ղեկավարները առաջարկել են շարունակել ջանքերը սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ Ժնևյան գործընթացի շրջանակներում:
Արևելյան Ղուտայում իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Այն համարվում է Սիրիայում ահաբեկիչների վերջին որջերից մեկը: Այստեղ իրավիճակը կտրուկ սրվել է հատկապես վերջին շաբաթների ընթացքում: