Հայաստան Քաղաքական գլխավոր 

Սկսած 92 թվականից ադրբեջանցիները Շուշիում չայ են խմել, Սևանում ձուկ որսացել. Մովսես Հակոբյանը հեգնում է Բաքվին

«Ոչ, դա ձեզ է թվում»,-այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե մեր բանակի մարտավարությունն այսօր ավելի շատ պաշտպանական է:

Ինչ վերաբերում է հնարավոր պատերազմին, Հակոբյանն ասաց՝ «Եթե ես տիրապետեմ, ինչին ես տիրապետում եմ, բոլոր դեպքերում դրա մասին ես չեմ հայտարարի»:

Հակոբյանը խոսեց նաև ղարաբաղյան հարցն ուժի միջոցով լուծելու ադրբեջանական կողմի հայտարարությունների մասին՝ նշելով, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ չեն լինում. «Սկսած 92 թվականից  Շուշիում չայ են խմել, Սևանում ձուկ են որսացել: Միշտ ցանկություն ունեցել են, բայց դա որևէ բան չի նշանակում»:

Հարցին, թե պատրաստ ենք արդյո՞ք մենք լայնամասշտաբ գործողությունների, Հակոբյանն ասաց, որ բանակը դրա ամար է ստեղծված, և հայկական կողմը միշտ պատրաստ է:

Նույն շարքից