Կատալոնական գրանդի առաջատարի եղբորը ձերբակալել են 24-ամյա վարորդ Ջավյեր Ռիվերայի հետո վիճաբանութունից հետ: Վերջինս ոստիկանությանը հայտնել է, որ 35-ամյա Մատիաս Մեսսին ատրճանակով սպառնացել է իրեն:
24-ամյա տղամարդը ոստիկանությանը հայտնել է, որ վիճաբանությունը սկսվել է ավտովթարից հետո՝ նշելով, որ վիճաբանության ժամանակ Մեսսիի եղբայրը դիմել է ատրճանակի օգնությանը:
Միջադեպից հետո Մատիասը լքել է դեպքի վայր, սակայն ավելի ուշ հայտնաբերվել է և ձերբակալվել: Daily Mail-ը հայտնում է, որ նրա մոտ ատրճանակ չի հայտնաբերվել, սակայն հայտաբերվել է թմրանյութ:
Հարկ է նշել, որ Մեսսիի եղբայրը առաջին անգամ չէ ձերբակալվում: