Այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, խոսելով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին , նշեց, որ այդ մասին դիրքորոշում հայտնվելու է ավելի ուշ, երբ ամեն ինչ հստակեցված կլինի:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին հայտարարեց մարտի 1-ին, Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ՝ նշելով, որ հարցի կապակցությամբ Հայաստանի մոտեցումների մասին նամակով տեղեկացրել է նաև արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա բոլոր կողմերին, մասնավորապես՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ և Շվեյցարիայի նախագահներին, Եվրոպական միության խորհրդի նախագահին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:
Ինչ վերաբերում է Երևանը գրավելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, դիվանագետն ասաց, որ այդ մասով Փարիզն իր դիրքորոշումն արդեն հայտնել է: