Հայաստան Քաղաքական 

Դպրոցի տնօրենն աշխատաժամանակից դուրս դառնում է  ձյունանուշի՞կ. Գևորգ Պետրոսյան

Մարտի 5-ին, ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովում «Հանրաքվեի մասին» նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ ընտրությունների ժամանակ հիմնական ընտրակեղծարարության բեռը դրված է մանկավարժական կադրերի վրա՝ առաջարկելով վերջիններիս առհասարակ զրկել քարոզչությամբ զբաղվելուց:

Պետրոսյանի խոսքերով, ինչպես պատգամավորները ոչ աշխատանքային ժամերին չեն դադարում պատգամավոր լինելուց, այնպես էլ դպրոցի տնօրենները դասերից դուրս շարունակում են իրենց ազդեցությունն ունենալ աշակերտների ծնողների վրա, հետևաբար պետք է տնօրեններին արգելել ընտրությունների ժամանակ քարոզչությամբ զբաղվել. «Կարո՞ղ է դպրոցի տնօրենն աշխատաժամանակից դուրս դառնում է  ձյունանուշիկ, կամ չգիտեմ ինչ»:

Առաջարկը չողջնեցին ոչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը, ոչ էլ հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանը: Նրանցից առաջինը նշեց, որ այդ տրամաբանությամբ, քարոզչությամբ զբաղվելուց պետք է զրկել նաև օրինակ բժիշկներին կամ առհասարակ սոցիալական ծառայություններ մատուցողներին: Իսկ Մախմուդյանի խոսքերով էլ, պետք չէ մանկավարժներին զրկել քաղաքական կյանքին մասնակցությունից՝ հավելելով, որ մանկավարժները դպրոցից դուրս ազատ են իրենց քայլերում:

Նույն շարքից