ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը դատարանի անդամներին և աշխատակազմին ներկայացրեց դատարանի նորանշանակ անդամ Հրայր Թովմասյանին: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՍԴ մամուլի ծառայությունից:
Պարոն Հարությունյանը Թովմասյանին բնութագրեց որպես կայացած իրավաբան և նրան հանձնեց դատավորի զգեստ, որը վերջինս սիրով հագավ և, նկատի ունենալով, որ 22 տարի առաջ Սահմանադրական դատարանում աշխատել է որպես առաջատար մասնագետ, ասաց.
- Ես վերադարձա իմ արմատներին: