Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը երկրի կանցլերի պաշտոնում առաջադրել է գործող կանցլեր Անգելա Մերկելի թեկնածությունը: Գերմանիայում կանցլերի ընտրությունները տեղի են ունենալու արդեն մարտի 14-ին:
Հայտնի է դարձել նաև, որ Հորսթ Զեեհոֆերը մարտի 13-ին հեռանալու է Բավարիայի վարչապետի պաշտոնից: Ենթադրվում է, որ նրան փոխարինելու է Բավարիայում ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնող Մարկուս Զյոդերը:
Ինչ վերաբերում է հենց Զեեհոֆերին, ապա նա, ամենայն հավանականությամբ, նշանակվելու է Գերմանիայի ներքին գործերի նախարար: