Մարտի 6-ին, ժամը 17:00-ին կայանալիք նիստի ժամանակ կառավարությունը քննարկելու է ապրիլի 2-ը ոչ աշխատանքային օր սահմանելու հարցը: Այն ընդգրվել է նիստի օրակարգում:
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել ՀՀ քաղաքացիներին` Սբ Հարության տոնի` ապրիլի 1-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: Սույն ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածից: