Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ կառավարության դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

analitik.am

Ինչպես գիտենք սույն թվականի մարտի 1-ին ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց դադարեցնել «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների վավերացման գործընթացը: 2009 թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված այս արձանագրությունների վավերացման գործընթացի  ՀՀ դիրքորոշման մասին տեղեկացվել են  արձանագրության ստորագրման արարողությանը ներկա կողմերը: Արձանագրությունների գործընթացի դադարեցման և ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների ապագայի վերաբերյալ  ԱՄՆ կառավարության դիրքորոշումը  պարզելու նպատակով Analitik.am-ի հարցմանն ի պատասխան ԱՄՆ դեսպանատնից ստացանք հետևյալ պատասխանը.

«Մենք տեղյակ ենք, որ նախագահ Սարգսյանը հայտարարեց 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները պաշտոնապես չեղարկելու մասին, սակայն նա միաժամանակ փաստեց, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ապագայում առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման իր հանձնառությանը: Մենք երկու կողմին էլ խրախուսում ենք հաշտեցման ու հարաբերությունների կարգավորման համար դուռը բաց թողնել: Կարգավորման գործընթացը կարևոր օգուտներ կբերի Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Կովկասյան ողջ տարածաշրջանի համար»:

 

Նույն շարքից