Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ը սպառնում է դուրս գալ Իրանի հետ ստորագրված միջուկային պայմանագրից

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մոտ ապագայում կարող է դուրս գալ Իրանի և վեցնյակի միջև կնքված միջուկային պայմանագրից: Փենսի խոսքերը մեջբերում է The Times of Israel-ը:

ԱՄՆ փոխնախագահն Իրանին մեղադրել է բալիստիկ հրթիռներ պատրաստելու և ահաբեկիչներին աջակցելու մեջ՝ հավելելով, որ Վաշինգտոնն այս պարագայում պահանջելու է վերանայել ավելի վաղ ստորագրված պայմանագիրը, իսկ եթե մերԺում լինի, Վաշինգտոնը դուրս կգա պայմանագրից:

Փենսը նաև նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է պատամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ վերոնշյալ պայմանագիրը ստորագրվել է 2015 թվականի ամռանը: ԱՄՆ-ը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ Իրանը խախտում է պայմանագրի կետերը: Սակայն հատկանշական է, որ նման մեղադրանքով հանդես է գալիս միայն ԱՄՆ-ը, իսկ վեցնյակի մյուս անդամները նման հայտարարություններ չեն անում:

 

Նույն շարքից