ԱՄՆ Ֆլորիդա նահանգի սենատը դպրոցների անվտանգության մասին օրենք է ընդունել: Համաձան փոփոխությունների, որոշ ուսուցիչներ զենք կրելու իրավունք են ստացել, հայտնում է Associated Press-ը:
Բացի դրանից, նոր սահմանափակումներ են հաստատվել հրացանների վաճառքի մասով: Այսուհետ նահանգում նման զենք կարող են ձեռք բերել միայն 21 տարեկանից բարձր քաղաքացիները:
Նշենք, որ ամերիկյան դպրոցներում հաճախ են հրաձգություններ տեղի ունենում: Վերջին նման դեպքը տեղի ունեցավ փետրվարի 14-ին, երբ սպանվեց 17 և վիրավորվեց 14 մարդ: