Հայաստան Քաղաքական 

ԵԼՔ պատգամավորն առաջարկում է Անվտանգության խորհրդում ընդգրկել միայն Սերժ Սարգսյանին

Ազգային ժողովն այսօր՝ մարտի 6-ին,  երկրորդ ընթերցմամբ քննարկեց Անվտանգության խորհրդի մասին նախագիծը: Նախագծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով այն փոփոխությունները, որոնք արվել են առաջին ընթերցումից հետո: Մասնավորապես նշվեց, որ նախագծում «Վարչապետը կարող է Անվտանգության խորհրդին առաջարկել քննարկել որոշակի հարցեր» նախադասության մեջից դուրս է բերվել «կարող է» բառը, քանի որ այն իմաստազուրկ է: Մյուս փոփոխությունները ևս նման բնույթի էին:

Իր ելույթում ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հիշեցրեց մտահոգությունը, որ ԱԱԽ-ում չեն լինելու ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը: Ապա Միրզոյանն առաջարկեց Անվտանգության խորհրդում ընդգրկել միայն ՀՀ վարչապետին, ԵՊՀ խորհրդի նախագահին և Շախմատի ֆեդերացիայի նախագահին. «Կարծում եմ, որ սրանով տրամաբանությունն արդեն կամբողջացվի: Մեխն է ձեր ձեռքը, չագուջն էլ»:

Նշենք, որ վերջին երկու պաշտոնները զբաղեցնում է Սերժ Սարգսյանը: ԵԼՔ-ում նաև վստահ են, որ ապրիլից հետո ՀՀ վարչապետը ևս լինելու է Սերժ Սարգսյանը:

Նույն շարքից