«Հանրապետականը դեռ թեկնածու չի առաջադրել, բայց դուք արդեն հարց եք տալիս: Երբ առաջադրի կխոսենք »,-այսօր՝ մարտի 6-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը:
Մանուկյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է Սերժ Սարգսյանն այս տարիներին երկիրը կառավարել, ասաց, թե կոռեկտ չէ քննարկել այդ հարցը. «Սերժ Սարգսյանն այնպիսի ճանապարհ է անցել, որ քննարկել կամ ավել ինչ-որ բան անելը կոռեկտ չէ: Նա պատերազմի ակունքներից մինչև այսօր, պատերազմի միջով անցած… Կոռեկտ չեմ համարում քննարկել»:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ ինքն իր թեկնածությունը չի առաջադրելու նախագահի կամ վարչապետի պաշտոնում, Ծառուկյան խմբակցության պատգամավորը հարցը պրովակացիոն համարեց և հրաժարվեց պատասխանել: