Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մարտի 12-ին եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համա Աքսային:
Հրապարակած հաղորդագրության մեջ թուրքական կողմը նշում է, որ Անկարան լուրջ նշանակություն է տալիս Մոսկվայի հետ հարաբերություններին, իսկ այց նպատակ ունի խորացնել համագործակցությունը: