Հասարակություն 

Օհանավանցիները փակել են միջպետական ավտոճանապարհը

Օհանավան գյուղի բնակիչները փակել են միջպետական ավտոճանապարհը և հանդիպում են պահանջում որևէ պաշտոնյայի հետ, ով լուծում կտա իրենց խնդրին:

Իսկ խնդիրը մեկն է՝ գյուղացիների խոսքերով, իրենք չեն կարողանում արտահանել միրգը դեպի Ռուսաստան,  ինչի պատճառով ամեն ինչ փչանում է:

Գյուղացիները հրաժարվում են ճանապարհը բացել. «Համապատասխան մարդկանց կանչեք, թող գան, համապատասխան լուծում տան, մենք էլ ճանապարհը կբացենք»,-հայտարարում են նրանք:

Նույն շարքից