Հայաստան Քաղաքական 

Սերժ Սարգսյանն անթերի ղեկավար է. ՀՀԿ-ական պատգամավոր

«Ես շատ բարձր եմ գնահատում նրա քաղաքական գործունեությունը և այս տարիների նրա անթերի ղեկավարումը»,-այսօր՝ մարտի 6-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հրայր Թովմասյանի մանդատը վերցրած ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը՝ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասին:

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, Վարդապետյանն ասաց, որ մարդիկ, ովքեր նման բան ասել են, ուրեմն այդպես են գնահատում. «Ես էլ բնուքագրում եմ որպես անթերի ղեկավար: Ես կցանկանայի, որ մեր երկիրը ղեկավարեր անթերի ղեկավար»:

Երկրում առկա սոցիալական լարվածության մասին խոսելիս, պատգամավորն ասաց, որ աշխարհի շատ երկրներում էլ սոցիալական լարվածություն կա. «Մենք երկու տասնամյակից ավել շրջափակման մեջ ենք, աչքի չենք ընկնում օգտակար հանածոներով: Եվ ես չեմ կիսում տեսակետը, թե եղածն էլ լավ չենք տնօրինում, դա սուբյեկտիվ կարծիք է»:

Նույն շարքից