Հայաստան Քաղաքական 

Մանկավարժներին պետք է արգելել քարոզչությամբ զբաղվել. Պատգամավոր

Հանրաքվեի կազմակերպման և անցկացման գործընթացում տարածված խախտումներից ազատվելու համար ճիշտ կլինի, որ նախակրթական և դպրոցական հաստատությունների մանկավարժական կադրերին և տնօրեններին ընդհանրապես արգելել զբաղվել նախընտրական քարոզչությամբ, և որոշակիացնել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործընթացը: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, խորհրդարանում Հանրաքվեի մասին օրենքի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Պետրոսյանի խոսքերով, կյանքը ցույց է տվել, որ ընտրական կեղծարարությունների մեջ, ցավոք, ներգրավվում են մանկավարժական կադրերը և անհասկանալի է, թե ինչու գոնե նոր օրենքով փորձ չի արվում այդ խնդրից ազատել և վերջիններիս, և բոլորին:

Պետրոսյանի մատնանշած մյուս խնդիրը վերաբերում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուն: Պատգամավորի խոսքերով՝ խիստ անհասկանալի է ձևակերպումը, որ ընտրությունների արդյուքները կարող են անվավեր ճանաչվել, եթե արձանագրված խախատումները կարող են ազդել արդյունքի վրա: Հետևաբար, այս մասով, պատգամավորի կարծիքով, որոշակիացնելու անհրաժեշտություն կա:

Նույն շարքից