Բաքվի Նորկոլոգիական կենտրոնում մարտի 2-ին տեղի ունեցած հրդեհը, որի արդյունքում զոհվեց 25 մարդ, բռնկվել է կենտրոնում բուժվողներից մեկի նախաձեռնությամբ:
Ինչպես հայտնում է Լայֆը՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը, հրդեհի հեղինակի անունը Մահոմեդ Մամեդով է: Վերջինս չի ցանկացել բուժվել կենտրոնում և փորձել է այդկերպ ինքնասպանություն գործել:
Հարկ է նշել, որ վերոնշյալ քաղաքացին հրդեհից չի տուժել: Նա այս պահին ձերբակալված է, և հենց առաջին հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ ինքն է հրդեհի հեղինակը: