Քաղաքական Միջազգային 

Էրդողանը ՆԱՏՕ-ին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ: Էրդողանին դուր չի եկել Հյուսիսատլանտյան դաշինքի արձագանքը՝ կապված ռուսական С-400 համակարգերի ձեռքբերման հետ:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլլերը հայտարարել էր, որ С-400 համակարգերը չեն ինտեգրվում ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգի հետ, ավելին՝ հակասում են այդ համակարգին, հետևաբար Թուրքիան պետք է նկատի ունենա դա գործարքը կնքելու ժամանակ:

«С-400 համակարգեր գնելու համար մեզ մեղադրողները թող իրենք իրենց նայեն: Ինչո՞ւ են  նրանք լռում, որ Հունաստանը С-300 համակարգեր ունի: Իսկ մեզ ասում են, որ դա սխալ քայլ է: Մի՞թե կարող է նման դաշինք լինել: Նման բան կարող է լինել, բայց ոչ մեզ հետ»,-հայտարարել է Էրդողանը:

 

Նույն շարքից