Հայաստան Քաղաքական 

Արփինե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Նաիրա Զոհրաբյանը, Էդմոն Մարուքյանը և Աղվան Վարդանյանը, մարտի 6-10-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Այցի շրջանակում պատվիրակությունը մի շարք հանդիպումներ կունենա ԱՄՆ կոնգրեսականների, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարության, տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Նույն շարքից