Խորհրդարաում կառավարության կառուցվածքի և գործունեության մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է ունենա Արցախի հետ ինտեգրացման հարցերով նախարարություն, հիմա դրա համար ամենահարմար պահն է:
Մելքումյանն նշեց, որ տարբեր երկրներում նույնիսկ հատուկ նշանակության հարցերի գծով փոխավարչապետեր կան, կամ օրինակ Վրաստանն ունի հասարակական համահավասարության հարցերով նախարար և այլ: Կամ օրինակ ԱՄՆ-ում հատուկ նախարար կա ֆեդերալների մասով: Այսինքն նկատի են առնվում տվյալ երկրի գերակայությունները:
«Ինչո՞ւ մենք չունենք համազգային կոնսենսուսի առարկա հանդիսացող Արցախի հետ ինտեգրացման նախարարություն: Ի՞նչ է, մեր բոլոր նախարարությունները առանձին կարողանո՞ւմ են ինտեգրացիոն խնդիրները լուծել: Հիմա ճիշտ ժամանակն է այդպիսի նախարարություն ունենալու համար»,-ասած Ծառուկյան խմբակցության ներկայացուցիչը: