Հայաստան Քաղաքական 

ՊԵԿ-ը կարծես թե օժիտի նման բան լինի. Մանե Թանդիլյան

«Երբ ՊԵԿ-ի նախագահը դարձավ ֆինանսների նախարար, ՊԵԿ-ը մտավ ֆինանսների նախարարության ենթակայության տակ: Հենց այդ նախարարը դուրս եկավ աշխատանքից, ՊԵԿ-ը նորից առանձնացավ, կարծես օժիտի նման մի բան լինի ՊԵԿ-ը»,-խորհրդարանում կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Թանդիլյանի համար անհասկանալի է, թե ինչու  փոփոխություններով, օրինակ, Սփյուռքի նախարարությունը չի ընդգրկվել ԱԳՆ-ի կազմում, կամ ինչու է տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարարությունն առհասարակ վերանում: Պատգամավորը վստահություն հայտնեց, որ առաջարկվող փոփոխությունների մեջ տրամաբանություն չկա:

ԵԼՔ խմբակցության ներկայացուցիչը խոսեց նաև Ներքին գործերի նախարարություն ստեղծելու անհրաժեշտության մասին, որի կազմում կլիներ նաև ոստիկանությունը:

Ավելի վաղ հարցի հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ փոփոխությունների արդյունքում ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունն անցնելու են վարչապետի հսկողության ներքո, ինչն արվում է այդ մարմինների գործունեության հսկողության մասով անմիջական պատասխանատվություն սահմանելու համար:

 

Նույն շարքից