Ֆեյսբուք սոցիալական ցանցում հաճախ տարածում են գտնում այնպիսի թեստ-խաղեր, որոնք անցնելու համար պահանջվում է մուտք գործել համակարգ ֆեյսբուքի էջով։ Այսպիսիով՝ դուք տվյալ հարթակին թույլտվություն եք տալիս վերցնել ձեր էջից որոշակի տեղեկություններ։
Մասնավորապես՝ նկարում պատկերված թեստն առաջարկում է տեսնել, թե ինչ տեսք կունենա ձեր նկարը «գլամուր ամսագրի շապիկին», ինչը տեսնելու համար դուք պետք է թույլտվություն տաք տվյալ հարթակին՝ ստանալ ձեր էջից հետևյալ տեղեկությունները. լուսանկարները, հանրային (public) գրառումները, տարիքը, սեռը, ընկերների ցանկը, լեզուն, երկիրը ու այլ հանրային տեղեկություններ։
Կարծում ենք՝ թեստն անցնելուց առաջ պետք է մտածել՝ արժի արդյո՞ք նման րոպեական զվարճության համար զոհել այդքան անձնական տեղեկություններ
Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն