Analitik.am-ը ՀՀ Առողջապահության նախարարությունից տեղեկացավ, որ այսօր ՀՀ կառավարության նիստում ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման գործողությունը մասնակի կասեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության նախագծի մասով որոշվել և սահմանվել է դեղերի դեղատոմսով բաց թողնման հստակ ժամանակացույց:
Հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերը բաց են թողնվելու դեղատոմսով 2018 թվականի մարտի 1-ից,
Ներարկման համար նախատեսված դեղերը` 2018 թվականի հուլիսի 1-ից,
Բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանի Հանրապետությունում գրանցված են որպես դեղատոմսով բաց թողնվող դեղեր, դեղատոմսով բաց կթողնվեն 2018 թվականի հոկտեմբերի 1-ից: