Այսօր՝ մարտի 6-ին, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, դիմելով Առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանին, ասաց, թե տեղեկություններ կան, որ դեղատների դիմաց լրացուցիչ վճարով դեղատոմսեր են գրում ու տալիս մարդկանց՝ պահանջելով ուշադիր լինել հարցի մասով:
Ներկայացնելով կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի որոշումը, Մարգարյանն ասաց, որ դեղատոմսով դուրսգրման ենթակա դեղերը պարտադիր պետք է դուրս գրվեին դեղատոմսով:
Ամեն դեպքում Մարգարյանը նշեց, որ իրավիճակն ուսումնասիրելու արդյունքում որոշում է կայացվել գործընթացն իրականացնել փուլ առ փուլ՝ մարտի 1-ից դեղատոմսերով վաճառել հոգեմետ և հակաբիոտիկ դեղերը, հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկվող դեղերը, իսկ հոկտեմբերի 1-ից՝ բոլոր դեղերը, որոնք անցած տարվա որոշմամբ պետք է դեղատոմսերով վաճառվեն: