Սիրիայում վայրէջք կատարելու պահին ռուսական Ан-26 օդանավ է կործանվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
Նախնական տեղեկություններով, վթարի արդյունքում առնվազն 32 զոհ կա՝ 26 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Հայտնվում է, որ օդանավի վրա կրակ չի բացվել:
Օդանավի կործանման պատճառները դեռ հայտնի չեն: