ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Ավագ Ավանեսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ, այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Տիգրան Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով նրան Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից։