Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մարտի 6-ին Սիրիայում վայրէջքի պահին կործանված Ан-26 օդանավում քաղաքացիական անձինք չեն եղել, բոլոր զոհերը զինվորականներ են, գրում է Ինտերֆաքսը:
Վթարի պահին օդանավում եղել է 27 զինվորական, այդ թվում նաև գեներալ մայոր Վլադիմիր Երեմեևը:
Նշենք, որ ավիավթարը նախնական տեղեկություններով տեղի է ունեցել տեխնիկական խնդիրների պատճառով: