Ադրբեջանի հատուկ ծառայությունները երկրի հյուսիսում հատուկ օպերացիա են իրականցրել՝ ոչնչացնելով ահաբեկիչների, ովքեր հարձակումներ են պատրաստել երկրի սահմաններում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ հայտնաբերված խմբավորման ղեկավարը Սաբիր Արուլլա օղլու Մամեդովն է: Օպերացիայի ժամանակ վերջինս միայնակ չի եղել: Ահաբեկիչները դիմադրություն են ցույց տվել և ոչնչացվել հատուկ ծառայությունների կողմից:
Դեպքի վայրում հայտնաբերվել են պայթուցիկներ, զենք և զինամթերք: