Հասարակություն 

Աշխարհի ամենավտանգավոր քաղաքները

«Հասարակական անվտանգության և քրեական արդարադատության հարցերով քաղաքացիական խորհուրդ» մեքսիկական ոչ կառավարական կազմակերպությունը կազմել է աշխարհում 2017 թվականի ամենավտանգավոր քաղաքների ցանկը:

Ցանկի առաջին հորիզոնականում հայտնվել է Լոս-Կաբոսը, որտեղ սպանության մակարդակը հասնում է գրեթե 111-ի յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով: Երկրորդ հորիզոնականում Կարակասն է, իսկ եռյակը եզրափակում է մեքսիկական Ակապուլկոն:

Ցանկում ընդհանուր առմամբ հայտնվել է 50 քաղաք, որոնց մեծ մասը Լատինական Ամերիկայի քաղաքներն են: Ամենաշատ  ներկայացվածություն  ունեն Բրազիլիան (17) և Մեքսիկան (12):

 

Նույն շարքից