Հայաստան Քաղաքական Իրավական 

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքը

Այսօր՝ մարտի 7-ին, խորհրդարանը ձայների 64 կողմ, 33 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքը:

Քվեարկությունից առաջ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ իրենք պարզաբանում են պահանջել, թե ինչ ասել է խախտումներ, որոնք կարող են ազդել հանրաքվեի արդյունքների վրա: Պարզաբունում չի եղել, դրա համար ԵԼՔ-ը դեմ է քվեարկելու:

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն իր հերթին ասաց, որ Սահմանադրական դատարանի կողմից վերոնշյալ հարցը վաղուց պարզաբանված է, և լրացուցիչ պարզաբանման կարիք չկա:

Քվեարկությունից հետո կրքերը, սակայն, չհանդարտվեցին: ԵԼՔ խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ ՀՀԿ պատգամավոր Աշոտ Արսենյանը ներկա չէ նիստերի դահլիճում, և նրա փոխարեն ինչ-որ մեկը քվեարկել է: Ընդդիմադիր պատգամավորների խոսքերով, ԱԺ նախագահությունը պարտավոր է անել այնպես, որ քվեարկությունները նորմալ անցնեն, որ պատգամավորներնը միմյանց փոխարեն չքվեարկեն:

 

 

 

Նույն շարքից