Մարտի 7-ին խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի», ինչպես նաև «Ներման մասին» օրենսդրական փոփոխությունները:
Նախագծերից առաջինն ընդունվեց ձայների 89 կողմ և 8 դեմ հարաբերակցությամբ, երկրորդը՝ 63 կողմ և 31 դեմ ձայնով:
Նշենք, որ «Անվտանգության խորհրդի» մասին օրենքի նախագծով նախատեսված փոփոխություններից մեկի համաձայն, ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահն այսուհետ ընդգրկված չեն լինելու խորհրդի կազմում:
Իսկ «Ներման մասին» օրենքում փոփոխություններից թերևս կարևորագույնները նրանք են, որ ներում շնորհելու իրավունքն այսուհետ պատկանելու է ոչ թե նախագահին, այլ՝ վարչապետին, և ներումը շնորհվելու է միայն այն դեպքում, եթե այդ մասով դիմում լինի դատապարտյալի կամ նրա ներկայացուցիչների կողմից: