Հայաստան Քաղաքական 

Տո ինձ ոչ մեկ չի կարա ասի ես ինչ խոսամ, ինչ չխոսամ. Գեներալ Սարոյան

Խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանից՝ արդյո՞ք վերջինս էլ է կարծում, որ Կարեն Կարապետյանը տեղյակ չէ Արցախյան հարցից և չի կարող լավ վարչապետ լինել:

Օրեր առաջ Եռաբլուրում գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարել էր, որ հիմա վարչապետի լավագույն թեկնածուն Սերժ Սարգսյանն է, իսկ ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, ապա վերջինս ոչինչ չգիտի Արցախի ու պատերազմի մասին:

Լրագրողների հարցը գեներալ Սարոյանն անպատասխան թողեց:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ ներքին հրահանգ է եղել լռել այդ թեմայի մասով, Սարոյանն ասաց, որ իրեն որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ պետք է խոսել. «Տո ինձ ոչ մեկ չի կարա ասի ես ինչ խոսամ, ինչ չխոսամ: Հավես չունեմ»:

 

Նույն շարքից