Հասարակություն 

18+ ֆիլմերի աստղը դատի է տվել Դոնալդ Թրամփին

18+ ֆիլմերի աստղ Ստեֆանի Քլիֆֆորդը մարտի 6-ին Լոս Անջելեսի դատարան հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ:

Դերասանուհին ցանկանում է դատարանի միջոցով հասնել նրան, որ Թրամփի հետ կապի մասին լռելու վերաբերյալ փաստաթուղթը չեղյալ համարվի: Քլիֆֆորդի փաստաբանները պնդում են, որ նման պահանջի հիմքերից մեկն էլ այն է, որ Թրամփը այդ փաստաթուղթը չի ստորագրել:

Համաձայն դատարանում հայտնված փաստաթղթերի, 2016 թվականի հոկտեմբերին դերասանուհու և Թրամփի փաստաբանի միջև փաստաթուղթ է ստորագրվել, որով Քլիֆֆորդը պարտավորվել է լռել նախագահի հետ իր կապի մասին:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ դրա համար Թրամփի փաստաբանը 105 հազար եվրո է վճարել 18+ ֆիլմերի աստղին:

 

Նույն շարքից