Ռուսաստանը իր միջուկային զենքով կարող է որևէ կողմի հարվածել միայն պատախանելու համար: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Միևնույն ժամանակ Պուտինը հույս է հայտնել, որ դրա անհրաժեշտությունը երբեք չի լինի:
ՌԴ նախագահի խոսքերով, Մոսկվան միջուկային զենքով հարվածելու որոշումը կայացնելու է միայն այն պահին, երբ բոլոր հարցերի պատասխանը տրված կլինի՝ թե երբ է տրվել դեպի Ռուսաստան շարժվող հրթիռի թռիչքի մեկնարկը, հրթիռի թռիչքի ուղղությունը, ընկնելու պահը և կոնկրետ վայրը:
ՌԴ նախագահը հավելել է, որ մարդկության համար դա աղետ է լինելու. «Մյուս կողմից ցանկանում եմ բարձրացնել հետևյալ հարցը՝ իսկ մեզ պե՞տք է աշխարհը, եթե չի լինի Ռուսաստանը»,-ասել է նա: