«Աշխարհակարգ-2018» ֆիլմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ 2017 թվականին Համբուրգում G20-ի գագաթաժողովի ժամանակ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ զրուցելիս մի քիչ ստել է, երբ խոսել է ձկնորսության մասին. «Մի՞թե ձկնորսության մասին կարելի է խոսել առանց ստելու»,-նշել է Պուտինը:
Հարցին, թե չի փորձել արդյո՞ք Պուտինը հավաքագրել ԱՄՆ առաջին տիկնոջը, վերջինս պատասխանել է, որ վաղուց արդեն դրանով չի զբաղվում, չնայած սիրում է դա անել՝ հավելելով, որ երկար տարիներ հենց մարդկանց հավաքագրելն է եղել իր գործը:
Հավելենք, որ «Աշխարհակարգ-2018» ֆիլմը բաղկացած է Պուտինի հետ մի քանի հարցազրույցներից: