«Մենք պարոն դեսպանի քննադատություններն ընկալում ենք ոչ այնքան որպես սուր քննադատություն, այլ որպես սրտացավ գործընկերոջ առաջարկություն կամ առողջ քննադատություն»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը՝ կապված մեր երկրում կառուպցիայի և մենաշնորհի մակարդակի մասին:
Շարմազանովը նշել է, որ հակակոռուպցիոն միջոցառումները և Հայաստանի հետևողական ժողովրդավարացումը ՀՀ իշխանությունների առանձնակի ուշադրության կենտրոնում են. «Դրա համար մենք ջանքեր ենք գործադրում օրենսդրական քայլեր ձեռնարկել: Եթե տեսել եք, այս մեկ տարվա ընթացքում մենք մի քանի հակակոռուպցիոն օրենսդրական նախաձեռնություն ընդունել ենք, որոնք դեռ ավարտված չեն: Մենք պետք է Հայաստանում շարունակենք հակակոռուպցիոն գործունեությունը՝ հաշվի առնելով եվրոպացի և ամերիկացի գործընկերների փորձը: Մենք երեք չենք ասել, որ Հայաստանում չկա կառուպցիա կամ մենաշնոր, պարզապես պետք է տեսնել, թե ինչ ուղղությամբ ենք գնում»:
Շարմազանովը կարծիք հայտնեց, որ Հայաստանում ներդրվող հակակառուպցիոն մեխանիզմները հնարավորութուն են տալիս ավելի արդյունավետ պայքարել այդ աղբի դեմ. «Ցանկացած երկրում էլ կան կոռուպցիոն երևույթներ: Որևէ մեկը ՀՀ իշխանություններից ավելի շատ շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանում ժողովրդավարական արժեքները զարգանան: Մենք կլսենք կառուցողական առաջարկները և նոր թափով կսկսենք այդ բարեփոխումների իրականացումը»:
Ավելի վաղ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշել էր, որ Կառավարությունը Հայաստանում խաղի հավասար կանոններ պետք է ապահովի բոլոր գործարարների համար: