Չեչնիայում կործանված ուղղաթիռի ուղևորներներից 2-ը ողջ են մնացել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հավելելով, որ ավիավթարի արդյունքում զոհվել է 5 մարդ:
Վթարի հնարավոր պատճառներից մեկը անբարենպաստ եղանակային պայմաններն են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կեսօրին Չեչնիայի հարավում սահմանապահ ուժերին պատկանող ուղղաթիռ է կործանվել: Վթարից հետո տեղեկություններ էին տարածվել, որ զոհերի թիվը հնարավոր է հասնում է 9-ի:
Հավելենք, որ զոհերի ու վիրավորների մասին պաշտոնական ինֆորմացիա դեռ չկա: