Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) զինյալները պետք է դաս քաղեն Աֆրինի ռազմական գործողությունից, իսկ Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների համատեքստում սա «անկեղծության» յուրօրինակ թեստ է: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը:
«Փառք Աստծո, մենք թույլ չտվեցինք, որ Աֆրինը դառնա երկրորդ Քանդիլ: Նրանք սրանից պետք է որոշակի դասեր քաղեն, այժմ ցամաքում շատ դինամիկ ու կարևոր զարգացումներ են տեղի ունենում: Պենտագոնից տարբեր հայտարարություններ են գալիս առկա իրավիճակի հետ կապված, պետքարտուղարի մակարդակով դեմ հայտարարություններ են արվում Աֆրինի գործողության վերաբերյալ: Հավատացեք՝ սա տեղեկատվության պակասի խնդիր չէ, սա մտածողության խնդիր է»,- հայտարարել է Քալընը՝ նշելով, որ Աֆրինի գործողությունը յուրօրինակ կերպով հարաբերություններում «անկեղծության թեստ» դարձավ Արևմուտքի համար: