Քաղաքական Միջազգային Բարի օր 

Իտալական կուսակցության գրասենյակի մոտ ռումբ է պայթել

Տրենտո քաղաքում՝ իտալական Casapound աջ ծայրահեղական կուսակցության գրասենյակի մոտ ինքնաշեն ռումբ է պայթել:  Այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով քաղաքական կուսակցության մամուլի ծառայությանը:

Պայթյունի ալիքից  վնասվել է շենքի մուտքը, կոտրվել են պատուհանները և դուռը: Պայթյունի կազմակերպիչները պատի վրա  թողել են հետևյալ գրությունը. «Միակ ճիշտ ձայնը անտիֆաշիզմն է, միշտ»:

Հաղորդվում է նաև, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները: Ուսումնասիրում է միջադեպում ձախ արմատական կազմակերպությունների ակտիվիստների մասնակցության հնարավորությունը:

 

Նույն շարքից